Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Պի՛նդ կացեք, սկսվեց

Պի՛նդ կացեք, սկսվեց
21.01.2013 | 16:54

Այս նախագահական ընտրությունները մյուսներից առանձնանում են ևս մի հանգամանքով՝ էլեկտրոնային քարոզչությամբ: Այս ընտրություններում սոցցանցերի օգտագործումը մեծ կիրառություն ունի: Հրանտ Բագրատյանը, օրինակ, իր նախընտրական ծրագրերը ներկայացրել է «Ֆեյսբուքում», Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Արամ Հարությունյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս անձնական էջեր ունեն: Գործող նախագահ Սերժ Սարգսյանն էլ քարոզչության մեկնարկը տվեց նոր կայքէջով, որտեղ հանգամանալից ներկայացված են թեկնածուի անցած ուղին, կենսագրական տվյալներ, լուսանկարներ, քարոզչական նյութեր և այլն: Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը չեն օգտվում այս հնարավորությունից:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին նախագահի թեկնածուներից ոչ բոլորը նախընտրական տրամադրություն ունեին: Եթե Արման Մելիքյանը ԿԸՀ-ից պահանջում է «արժանահավատ տեղեկատվություն», Անդրիաս Ղուկասյանը հացադուլով է քարոզչությունը սկսել:
Ի դեպ, այսօր թեկնածուները նաև անվճար եթերային ժամանակից են օգտվելու: Սկսում է Պարույր Հայրիկյանը, ավարտում էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Հանրահավաքային քարոզչության սկիզբը դրեց գործող նախագահը: Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ավանի բնակիչների հետ հանդիպեց: Վարդան Սեդրակյանն էլ հայտարարել է, որ իր քարոզչությունը փետրվարի մեկից է սկսելու: Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում էլ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկը տվեց:
Հավելենք, որ նախընտրական քարոզարշավը կավարտվի փետրվարի 17-ին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ